ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ. «Թուղթը պակասներ» կամ զանգվածային հիմարության բռնկում

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ. «Թուղթը պակասներ» կամ զանգվածային հիմարության բռնկում
27.01.2022 | 10:06

Արևմտյան Հայաստանի Ակն գավառի համանուն քաղաքից և Ապուչեխ գյուղից սերել են բազմաթիվ ազգանվեր ամիրայական գերդաստաններ, որոնք, նախ, արտագաղթում էին և հաջողության հասնում Կ․ Պոլսում ու Եգիպտոսում։ Բայց երբ խելացիներն ու ձեռնհասներն արտագաղթում են, մնում են տխմարները, և մեր պատմությունը վերջիններիս մասին է:


Ապուչեխի ձորից փչում էր ուժեղ և ավերիչ քամի, և գյուղացիները որոշում են դրա դեմն առնել: Բայց տեղի է ունենում զանգվածային հիմարության բռնկում. ձորի լայնքը չափում են և որոշում… թղթե պատվարով քամու հոսքի ընթացքը փակել: Փայտե հսկա շրջանակ են պատրաստում և գյուղում եղած ամբողջ թուղթը փակցնում: Չի բավականացնում, գնում, թուղթ են խնդրում շրջակա գյուղերից: Բնականաբար, թղթե պատվարն օգուտ չի տալիս ու պատառոտվում է: Բայց ապուչեխցիներն ստանում են վիրավորական մականուն` «թուղը պակաս», ինչը հավասարազոր է խելապակասին:


Այսօր մեզ մոտ այդպես չէ՞. խելացիները, գործունյաները, ձեռնհասները, աչքաբացներն արտագաղթել են, մնացել են «թուղթը պակասները»:

Դիտվել է՝ 11235

Մեկնաբանություններ